ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ավստրալացի գիտնականները փորձարկում են ոջիլների դեմ հայտնի միջոցը, որը կարող է սպանել կորոնավիրուսը 48 ժամվա ընթացքում. MedikForum.ru
Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են, որ բժիշկներին լավ հայտնի «ոջիլի դեմ դեղամիջոցը»՝ հակամակաբուծային իվերմեկտին պրեպարատը, օժտված է նոր տեսակի կորոնավիրուսը ընդամենը 48 ժամվա ընթացքում սպանելու ունակությամբ: Բացառված չէ, որ այն ամենաարդյունավետ միջոցը լինի COVID-19-ի դեմ, գրում է Antiviral Research գիտական պարբերականը:
Ինչպես հաղորդում է MedikForum.ru, մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Կենսաբժշկական բացահայտումների ինստիտուտի ավստրալիացի գիտնականները Մոնաշի համալսարանի բազայի վրա՝ Փիթեր Դոերտի Վարակի և իմունիտետի ինստիտուտի աշխատակիցների հետ միասին կարողացան լաբորատոր պայմաններում ապացուցել, որ իվերմեկտինն ունակ է սպանել նոր տեսակի կորոնավիրուսը 48 ժամվա ընթացքում: Մասնագետները հետևեցին, թե ինչպես է դա տեղի ունենում փորձանոթում. դեղամիջոցը բջջային կուլտուրայում արգելակում է կորոնավիրուսային վարակի աճը:
«Մենք հայտնաբերեցինք, որ պրեպարատի նույնիսկ մեկ դեղաչափը կարող է 24 ժամվա ընթացքում զգալիորեն կրճատել վիրուսային ՌՆԹ-ն, իսկ 48 ժամվա ընթացքում՝ այն լիովին վերացնել», - պատմեցին փորձարկման հեղինակները:
Որպես ոջիլի դեմ դեղմիջոց հայտնի իվերմեկտինը հայտնաբերվել է որպես հակամակաբուծային պրեպարատ 2015 թվականին: Թե հատկապես որ մեխանիզմն է վերջինիս թույլ տալիս ազդել վիրուսի վրա, դեռևս հայտնի չէ, սակայն անցյալում այն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը տարբեր տեսակի վիրուսների դեմ՝ ներառյալ ՄԻԱՎ-ը, գրիպը, Դենգեի և Զիկի վիրուսները: Ներկայումս դեղամիջոցի թեստավորումն իրականացվում է Մելբուրնի Թագավորական հիվանդանոցի բազայի վրա:
Փորձարկումների գլխավոր հեղինակ Քայլի Վագստաֆը նշում է, որ դեռ վաղ է հաղթանակ տոնել, այնուամենայնիվ դեղամիջոցն իրեն լավ դրսևորել է միայն in vitro պայմաններում:
«Իվերմեկտինը ներկայումս լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում և համարվում է անվտանգ պրեպարատ, սակայն անհրաժեշտ է պարզել, արդյոք լաբորատորիայում գիտնականների կիրառած դեղաչափն արդյունավետ կլինի մարդու համար: Մեր հաջորդ քայլը դրանում համոզվելն է», –պարզաբանեց Վագստաֆը:
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYTUfg5G' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384